Array ( [mr_id] => 91655 [mr_node] => 79339 [mr_media] => 78976 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78976 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78976.jpg [media_name] => 59db54db5969.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-22 16:40:51 )
Facebook Instagram Youtube
Հայաստանի մշակութային հաստատությունները օնլայն են
Համերգ առանց հանդիսատեսի: Վահագն Հայրապետյան եռյակը առաջին անգամ Անտիվիրուս ջազ համերգ կտա: Ունկնդիրները ջազ կլսեն օնլայն՝ ֆեյսբուքում:

Տուն կգնան նաև օպերաներն ու բալետային ներկայացումները: Օպերային թատրոնը առաջարկում է մշակութային միջոցառումներին  ֆեյսբուքյան էջով հետևել:

Առցանց կարելի է նաև Ազգային Պատկերասրահի ցուցասրահներում շրջել: Ամեն օր պատկերասրահի ֆեյսբուքյան էջում տարբեր ցուցանմուշներին ու դրանց պատմությանը ծանոթանալ:

Վիրտուալ հարթակում բաց են նաև  Կոմիտասի թանգարանի դռները: Կարող եք շրջել թանգարանի տարածքում, Վարդապետի անձնական իրերը  առցանց ուսումնասիրել,  հեքիաթ սովորել, անգամ  համերգ լսել:

#online_թատրոն #մնա_տանը կոչով հանդիսատեսին կամերային երաժշտական թատրոնն է դիմել: Թատրոնը առաջարկում է online  «Անուշ» ներկայացումը դիտել:

Մնա տանը օնլայն - պատանի հանդիսատեսի թատրոնի կոչն է: Շունն ու կատուն, փայտե մարդը  արդեն օնլայն են:

Ակտիվ է նաև Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանի ֆեյսբուքյան էջը: Թանգարանը առաջարկում է  Թանգարանից տուն նամակագրություն, տուն թեյ, գիրք ֆոտոմրցույթ: Ֆեյսբուքում արդեն Հովհաննես թումանյան 2 դե անիմացիոն ֆիլմին էլ է ցուցադրվել:

Մնա տանը կարդա իսահակյան: Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի ֆեյսբուքյան էջի հորդորն է:

Այս օրերին օնլայն հնարավոր է այցելել հայկական  30 թանգարաններով՝ 360 սթորիս կայքում կարելի է շրջել, դիտել ու անգամ մեկնաբանություն թողնել: