Array ( [mr_id] => 91678 [mr_node] => 79356 [mr_media] => 59599 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59599 [media_album] => 8 [media_path] => media/2016/02/59599.jpg [media_name] => 27595.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-02 11:38:42 )
Facebook Instagram Youtube
Տնտեսվարում արտակարգ պայմաններում՝ ներկայացվել են տնտեսական գործունեության հիմնական սահմանափակումները
Սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ավարտը:

Հանրապետության ամբողջ տարածքում՝ առևտրի կետերում կարգելվեն տնտեսական գործունեության որոշ տեսակներ: Որոշումը չի վերաբերում պարենային ապրանքների վաճառքին, դեղատներին և գյուղատնտեսական արտադրանքի շուկաներին:

Սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության, շարժական կետերից խմիչքների վաճառքի վրա: Շահումով խաղերի կազմակերպան սահմանափակումներ եվս կլինեն, դրանք սակայն, չեն վերաբերի համացանցային շահումով խաղերին և վիճակախաղերին:

Զրոյական մաքսատուրք կկիրառվի բժշկական սարքավորումների ներմուծման դեպքւոմ: Այս որոշումը կգործի մինչև սեպտեմբերի 30-ը: Անհրաժեշտության դեպքում ժամկետը կերկարացվի:

Իրանի հետ բեռնափոխադրումների սահմանափակումները հանվել են, փոխնախարարի ձեվակերպմամբ՝ միայն մարդասիրական նշանակություն ունեցող ապրանքների համար: Դրանք բժշկական սարքավորումներն են, ռեակտիվ շարժիչների համար Դիզելային վառելիքը, պաշտպանիչ ապրանքները, հասգուստի որոշակի տեսակներ:

Սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ավարտը: Փոխնախարարը հայտնեց, որ այն հնարավոր է ավելի շուտ դադարեցվի: