Array ( [mr_id] => 91690 [mr_node] => 79359 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ հաստատել է մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջը խախտողների մասին օրենքների նախագծերի փաթեթը
Խորհրդարանն արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկում են կառավարության ներկայացրած` մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջը խախտելու համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Արդարադատութան փոխնախարար Վահե Դանիելյանը փաթեթի հրատապությունը պայմանավորել էր նրանով, որ մեկուսացման մեջ է մի քանի հարյուր մարդ:

Միաձայն. քրեական ու վարչական օրենսգրքի փոփոխություններն ընդունված են, ընդդիմադիրները դժգոհություն չունեն՝ իրենց առաջարկները հիմնականում ընդունվել են: Այնպես որ, առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը էապես է փոխվել՝ սահմանված պատժատեսակների սանդղակով:

Ամենամեղմ պատիժը մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար է: Մնացած դեպքերում վարչական պատասխանատվությանը քրեականն էլ է գումարվում. տուգանքն ավելի խիստ է՝ նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից մինչև 800-ապատիկի չափով, կամ ազատազրկում: Մեկ ամիս կալանք էլ կա, 1-ից հինգ տարվա ազատազրկում էլ՝ ըստ իրավիճակի. մարդկանց վարակելու, ծանր վնաս հասցնելու, մահվան պատճառ դառնալու համար: Ծանրացնող հանգամանք կլինի, եթե հանցագործությունը կատարվի անչափահասի կամ հղիի նկատմամբ:

Փոխվել է ԶԼՄ-ներին վերաբերող դրույթը. Զանգվածային լրատվամիջոց ձևակերպումն առհասարակ հանվել է, փոխարենը գրել են լրատմական գործունեություն իրականացնող: Սահմանվում է, որ եթե լրատվամիջոցը տեղեկություն է հրապարակում ՝ խախտելով սահմանված կարգը, տուգանվում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով, իսկ եթե մեկ օրվա ընթացքում չի վերացնում հրապարակումը՝ տուգանքը հասնում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկին. մեկ միլիոն դրամի:

Հատուկ ռեժիմով քննարկված ու քվեարկված օրինագծի ստորագրումն էլ արագացված կարգով է: