Array ( [mr_id] => 91710 [mr_node] => 79360 [mr_media] => 78990 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78990 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78990.jpg [media_name] => 1584417391419.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-23 15:08:37 )
Facebook Instagram Youtube
Մարդկանց զգալի մասն աշխատում, սովորում ու հանգստանում է տանը
Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ սկսեցին աշխատել, սովորել ու նույնիսկ կազմակերպել իրենց ժամանցը տնից` օնլայն տարբերակով: Հեռուստատեսային ժամանցային ծրագրերը շարունակվում են հեռարձակվել` տնից:

Կյանքը` օնլայն: Այս օրերին աշխարհն անցնում է առցանց ռեժիմի: Ամենուր հեշթեգեր են` #ՄնաՏանը: Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ սկսեցին աշխատել, սովորել ու նույնիսկ կազմակերպել իրենց ժամանցը տնից` օնլայն տարբերակով: 

Հեռուստատեսային ժամանցային ծրագրերը շարունակվում են հեռարձակվել` տնից: Հայտնի հեռուստահաղորդավար Ջիմի Ֆոլընը ներկայացնում է Tonight Show-ի հատուկ թողարկումները: Նա երգում է, նվագում, պատմում ընտանիքի և այն մասին, թե ինչ է անում ինքնամեկուսացման ժամանակ: 

Մեգաաստղերը ինստագրամյան իրենց էջերում տեղադրում են տեսանյութեր, որտեղ երգում կամ նվագում են իրենց լսարանի ու երկրպագուների համար: շատերը դա անում են լայվ: 

Եթե թանգարանների կամ թատրոնների սիրահար եք, ապա մեկուսանալն ու տնից դուրս չգալը դժվար թե ազդեն ձեր նախասիրությունների վրա: Որոշ թանգարաններ անցել են օնլայն ռեժիմի: Դասական կտավներն ու ցուցանմուշները` էկրանին: 

Կրթությունը նույնպես չպետք է տուժի կարանտինի ժամանակ: Դասապրոցեսն օնլայն է` տարբեր առցանց կրթական հարթակների միջոցով: Այս փորձառությանը միացավ նաև Հայաստանը: Այժմ գրեթե բոլոր դպրոցներում և բուհերում անցկացվում են օնլայն դասընթացներ: 

Կարանտինային օրերին տանն աշխատելուց ու սովորելուց բացի կարող եք ձեռք բերել նոր հոբբիներ, բարելավել խոհարարական հմտությունները, կամ կարդալ բոլոր այն գրքերը, որոնք չեք կարդացել` ժամանակ չունենալու կամ աշխատանքով ծանրաբեռնված լինելու պատճառով: