Array ( [mr_id] => 91686 [mr_node] => 79362 [mr_media] => 78878 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78878 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78878.jpg [media_name] => Noro - virus Arcax copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-13 17:26:05 )
Facebook Instagram Youtube
Covid-19. Չինաստանն աստիճանաբար վերադառնում է կյանքի բնականոն ռիթմին
Երկիր մուտք գործելուց հետո կարանտին անցնելը պարտադիր է: դիմակ կրելու պայմանը շարունակում է պարտադիր մնալ մարդաշատ վայրերում ու հանրային տրանսպորտում:

Չինաստանն աստիճանաբար վերադառնում է կյանքի նախկին ռիթմին: Էպիդեմիան երկրում սկսել է նահանջել: Օրեր առաջ այստեղ հազարավոր նոր դեպքեր էին գրանցվում, իսկ հիմա իրավիճակն այլ է՝ օրը մինչև 30 դեպք ամբողջ Չինաստանում. եղավ նաև մեկ օր, որ վարակման որևէ դեպք չարձանագրվեց: 

Չինաստանում այժմ գրանցված բոլոր դեպքերը բերված են դրսից: Չինաստանը խիստ ստուգումներ է սահմանել բոլոր օդակայաններում: Երկիր մուտք գործելուց հետո կարանտին անցնելը պարտադիր է: դիմակ կրելու պայմանը շարունակում է պարտադիր մնալ մարդաշատ վայրերում ու հանրային տրանսպորտում:

Սա արվում է, որպեսզի վարակի դեպք հայտնաբերելու դեպքում կարողանան մեկուսացնել վարակակրի հետ շփված անձանց: Խանութներում հերթեր չկան: Ուտելիք, առաջին անհրաժեշտության միջոցներն իրենց տեղում են: Չի թույլատրվում առանց դիմակի մտնել խանութ ու այլ փակ տարածք: Խանութներում ու դեղատներում միակ սահմանափակումը պաշտպանիչ դիմակների վրա է, մեկ գնորդին արգելվում է մեկ տուփից ավելի գնել:

Չխախտելով անվտանգության կանոնները քաղաքացիները կարող են գնալ աշխատանքի: Երկրի որոշ նահանգներում աստիճանաբար բացվում են կրթական հաստատությունները: Քաղաքում վերականգնվել է նաև երթևեկությունը. արդեն խցանումներ կան: