Array ( [mr_id] => 91700 [mr_node] => 79367 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
Բանակին վերաբերող նախագծերը՝ ԱԺ հանձնաժողովի օրակարգում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում բանակին վերաբերող նախագծեր են:

Նախ զինակոչիկի հարազատի մահվան դեպքում զինծառայողին տրվող ժամկետի փոփոխության մասին: պատգամավոր Արմեն Փամբուխչյանը առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից 6 ամիս ժամկետով տարկետում տալ այն քաղաքացուն, որի ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում: պաշտպանության նախարարի տեղակալ Տիգրան Բալայանը նշեց 6 ամիսը երկար է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը առաջարկեց՝ եթե զինծառայողի ծնողը ծառայության ընթացքում մահանում է, ապա պետք է զինծառայողը գոնե մեկ ամիս մարտական հերթապահության չգնա, որպեսզի հոգեբաններն իր հետ աշխատեն:

Արմեն Փամբուխչյանը առաջարկել է հարցի քննարկումը 2 ամիս հետաձգել : Քննարկվել ու դրական եզրակացության է արժանացել «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն ևւ լրացում կատարելու նախագիծը: