Array ( [mr_id] => 91699 [mr_node] => 79368 [mr_media] => 78994 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78994 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78994.jpg [media_name] => coronavirus-sample-getty.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-23 16:22:23 )
Facebook Instagram Youtube
COVID-19․ ԱՄԷ-ում առաջին սահմանափակումներն են, Գերմանիայի կանցրելն ինքնամեկուսացել է
ԱՄԷ-ում առաջին սահմանափակումներն են, երբ Գերմանիայում ինքնամեկուսացել է կանցրելը: Ավստրիայում էլ ամենուր հոգատարության և գթասրտության դրսևորումներ են:

Քովիդ 19-ի վարակակիրների թիվը արևոտ ու տաք Դուբայում հասնում է 153-ի: Մահացել են երկուսը: Առաջին սահմանափակումներն արդեն գործում են:  Երկու շաբաթով փակվել են մոլերը, սրճարաններն ու ռեստորանները կարող են աշխատել միայն առաքումներով: 

Գերմանիայում կյանքը սառած է, երթևեկը՝ գրեթե դադարած: Արգելված է երկու հոգուց ավելի՝ խմբերով հավաքվելը, բացառություն են ընտանիքները: ինքնամեկուսացվել է կանցլեր Անգելա Մերկելը: Նա շփվել է բժշկի հետ, որը, պարզվել է վարակակիր է: Գարաբալա խմբի կիթառահարը նաև ֆիզիկա է սովորում և հիշեցնում է, որ 17-րդ դարում լոնդոնի տների վրա սկսեցին հայտնվել կարմիր խաչերը՝ գուժելով ժանտախտի համաճարակի մասին:  Գերմանիան ամենաշատ վարակակիրներ ունեցող երկրների հնգյակում է: Քովիդ19-ը հասել է 26 հազար մարդու, մահացել է 111 վարակակիր: Եվ գերմանացիները Բելա Չաոյով դեռ շարունակում են հուսադրել իտալացիներին, որոնք ավելի վատ վիճակում են: 

Շենքից դուրս չեկած ավստրիացիների հոգատարությունն է՝ վարակի առաջին օրերին պատերին հայտնված գրություններով և դրանք հայուհի հարևանն անկատ չի թողնում: Դրսում ևս գթասրտության դրսևորումներ են՝ սնունդը խնամքով թողել են մանկական խաղահրապարակի մոտ: Խաղահրապարակը փակ է, ինչպես գրեթե ամեն ինչ Վիեննայում այս օրերին: 

Ավստրիացիները հետևում են իշխանությունների ցուցումներին: Խուճապ և ապոկալիպտիկ գնումներ չկան: Փոքր-ինչ նկատվեց միայն առաջին օրը՝ մինչև իշխանությունների ցուցումները: 

Մանկապարտեզները բաց են միայն այն երեխաների համար, որոնց ծնողների աշխատանքը, ըստ պետության որոշման, պարտադիր է շարունակել: Տրանսպորտը գործում է, բայց օգտվողների թիվը մեծ չէ: