Array ( [mr_id] => 91716 [mr_node] => 79372 [mr_media] => 79001 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79001 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79001.jpg [media_name] => Siri.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-23 17:35:55 )
Facebook Instagram Youtube
Apple-ի նոր թարմացումը Siri-ն դարձրել է վիրտուալ խորհրդատու
Այն խորհուրդ է տալիս զանգել 911, դիմել բժշկի կամ ինքնամեկուսանալ

Apple-ի Siri-ն ակնթարթորեն կպատասխանի ձեզ հուզող հարցերին ու խորհուրդ կտա ինչ անել կամ ում դիմել: 

Այս գործառույթը հայերեն չկա: Դիմելիս պետք է հարցն ուղղել այն լեզվով, որով հեռախոսի օպերացիոն համակարգն է աշխատում: Պետք է հարցնել՝ ես ունե՞մ կորոնավիրուս, կամ ինչպե՞ս իմանալ ես ունեմ կորոնավիրուս թե ոչ և վիրտուալ օգնականը ձեզ կսկսի հարցեր տալ: Ունե՞ք ախտանշաններ՝ ջերմություն, հազ կամ ծանր շնչառություն: Շփվե՞լ եք վարակակիրների հետ:

Պատասխանները ստանալուց հետո վիրտուալ օգնականը դրանք վերլուծում է ու ըստ անհրաժեշտության խորհուրդ տալիս զանգել 911, դիմել բժշկի կամ ինքնամեկուսանալ: Apple-ը նաև առանձնացրել է առողջապահական 10 ծառայություն բոլոր այն օգտատերերի համար, որոնք չեն կողմնորոշվի ինչ հավելված օգտագործել: