Array ( [mr_id] => 91714 [mr_node] => 79373 [mr_media] => 79003 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79003 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79003.jpg [media_name] => Nairi - Pashinyan tntesakan naxagic copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-23 17:46:19 )
Facebook Instagram Youtube
Covid-19. ՉԺՀ հավելյալ աջակցություն կտրամադիրի Հայաստանին
Lաբորատորիաներն ախտահանվել են, Վրաստանի հետ սահմանին համախտանիշով անձն անմիջապես կհոսպիտալացվի։ «Արմենիա» ավիաընկերությունն առաջարկելու է տոմսի գնին համարժեք վաուչերներ: էլեկտրաէներգիայի, գազի, կոմունալ վճարների արտոնություններ չեն տրամադրվելու։

Կորոնավիրուսի հետազոտությունները մարտի 22-ին դադարեցվել էին։ ԱՆ-ը վստահեցրել է, որ պատճառը լաբորատորիայում կատարվող ախտահանումն էր։ 

Չինաստանը պատրաստ է հավելյալ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Արտաքին գործերի փոխնախարարի հետ տեսաքննարկման ժամանակ Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունին հայտնել է՝ ինչ կտրամադրեն անհատույց։

Բագրատաշենում բեռնատարների մեծ կուտակում է։ Բեռնափոխադրում իրականացնողների մուտքը Վրաստան Սադախլոյի անցակետում ժամանակավոր դադարեցվել է։ Պատճառը կարանտինային ռեժիմն է՝ Վրաստանի սահմանային երկու շրջանում։ 

Հայաստանի քաղաքացիների և օրինական հիմքով այստեղ բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստան բաց է առանց սահմանափակումների։ ՀԱյաստանի քաղաքացիները չեն կարող եկրից դուրս գալ ցամաքով։ Բացառություն են բեռնատարների վարորդները։ 

Չեղարկված չվերթների ուղևորներին Արմենիա ավիաընկերությունն առաջարկելու է վաուչերներ՝ իրենց տոմսի արժեքին համարժեք և մեկ տարով։ 

Կոմունալ վճարների գանձումը հետաձգվում է, թե ոչ՝ պարզելու համար Հետքը կապ է հաստատել Էլցանցի, Գազպրոմ Արմենիայի, Վեոլիա Ջրի հետ։ Էլցանցը հայտնել է, որ հոսանքազրկում չի իրականացվի՝ հորդորելով պարտքեր չկուտակել։ Վեոլիա Ջուրը վճարների կարգը փոխելու որևէ հիմք չի տեսնում, բայց պատրաստ է ընդառաջել այն քաղաքացիներին, որոնց հակացուցված է տնից դուրս գալ , ինչի հետևանքով կարող են առաջանալ ֆինանսական խնդիրներ։ Գազպրոմն էլ հայտնել է, որ արտոնություն չի տրամադրվելու։