Array ( [mr_id] => 91721 [mr_node] => 79376 [mr_media] => 78938 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78938 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78938.jpg [media_name] => unnamed.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-18 20:27:03 )
Facebook Instagram Youtube
Covid - 19․ Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի ներքին փոխանցման փուլը
Վրաստանում կորոնավիրուսի տարածման ներքին ամենավտանգավոր փուլը սկսվում է Հայաստանի հետ սահմանակից Մառնեուլի և Բոլնիսի շրջաններից: Կառավարությունը ստիպված է եղել հայտարարել կարանտինի խստագույն ռեժիմ: Ոչ ոք չի կարող դուրս գալ այնտեղից կամ մտնել այնտեղ:

Վրաստանի վարչապետն ասել է, որ վարակված կինը մասնակցել է հուղարկավորության արարողության: Եվ հիմա Վրաստանի համաճարակաբանները կարծում են, որ մեծ հավանականությամբ վիրուսը փոխանցվել է այլ մասնակիցների: Նրանց մի մասին իդենտիֆիկացրել են: Չճշտված տեղեկություն կա, որ նույն այդ հուղարկավորությանը ներկա է եղել 400 մարդ: 

Կարանտինային Մառնեուլի և Բոլնիսի շրջանները հիմնականանում ադրբեջանաբնակ են, բայց այնտեղ ապրում են և հիմա կարանտինի մեջ են նաև վիրահայեր: Վրաստանի ամբողջ տարածքում արտակարգ դրությունը հայտարարվել էր երկու օր առաջ: 

Կորոնավիրուսի դեմ Թբիլիսիում պայքարում են հոգևորականները: Շատերն այս տեսանյութը վտագավոր են համարել՝ նկատելով, թե անհարկի շփում է՝ վարկավելու ռիսկով: