Array ( [mr_id] => 91725 [mr_node] => 79378 [mr_media] => 79011 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79011 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79011.jpg [media_name] => 145472.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-24 16:54:49 )
Facebook Instagram Youtube
Ազգային ժողովի նիստերը հետաձգելու առաջարկը չի ընդունվել
Ազգային ժողովի աշխատանքը սկսվեց նիստը հետաձգելու առաջարկով: Էդմոն Մարուքյանը առաջարկեց քվորում չապահովել և անորոշ ժամկետով հետաձգել ազգային ժողովի նիստերը: Պատճառը կորոնավիրոսի կանխարգելումն է:

Արարատ Միրզոյանը առաջարկեց օրենսսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և միայն այդ ժամանակ ազգային ժողովը կարող է քննարկել: Բանավոր առաջարկը չընդունվեց: Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի աշխատանքը հենց արտակարգ դրության ժամանակ է կարևոր:

Հարցը քննարկվել է նաև Ազգային ժողովի խորհրդի նիստում: Արտակարգ դրության պայմաններում պառլամենտում աշխատանքը հերթափոխով է, տարիքով մեծերը գործի չեն գալիս:

Հարցերից մեկը ցեմենտի տուրքի ներմուծման ժամկետի երկարաձգմանն է վերաբերում: Կառավարությունն առաջարկում է Իրանից և այլ երկրներից ներմուծվող մեկ տոննա ցեմենտի համար սահմանված տասնչորսհազար դրամ տուրքը պահպանել մինչև դեկտեմբերի երեսունմեկը:

Տնտեսական անորոշ վիճակում կառավարությունը առայժմ կարճաժամկետ որոշմամբ է փորձում խնդիրը կարգավորել և տնտեսվարողների միջև պահպանել մրցակցության հավասար պայմաններ:

Կառավարությունն առաջարկում է ցեմենտի գործող պետտուրքի Ժամկետը երկարաձգել մինչև դեկտեմբերի երեսունմեկը: Այդ ընթացքոմ գործադիրը ռազմավարություն կմշակի՝ ցեմենտի տեղական արտադրողներին աջակցելու համար: