Array ( [mr_id] => 91728 [mr_node] => 79381 [mr_media] => 79014 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79014 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79014.jpg [media_name] => maxresdefault-7.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-24 17:55:34 )
Facebook Instagram Youtube
Տոկիո-2020-ը հետաձգվեց․ Օլիմպիական խաղերը կկայանան 2021-ի ամռանը
Տոկիո-2020-ը հետաձգելու որոշումը միջազգային օլիմպիական կոմիտեն կայացրեց ազգային օլիմպիական կոմիտեների և միջազգային ֆեդերացիաների հետ:

 Լուրը պաշտոնապես հաստատել է Օլիմպիական խաղերն ընդունող երկրի՝ Ճապոնիայի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ տեսակապի ժամանակ Ճապոնիայի վարչապետն առաջարկել է խաղերը հետաձգել, Թոմաս Բախը համաձայնել է:

Հետաձգումը պաշտոնապես հաստատել է նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեն: ՄՕԿ-ն այսօր քննարկում է ունեցել առողջապահության համաշխարհային կոմիտեի հետ եւ դրանից հետո Ճապոնիայի վարչապետի հետ որոշել:

Խաղերը կկայանան 2021-ի ամռանը: Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ մրցումները կպահպանեն «Տոկիո-2020» անվանումը: