Array ( [mr_id] => 91730 [mr_node] => 79383 [mr_media] => 79010 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79010 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79010.jpg [media_name] => f6df7362e88942b188dce2bb6466430c_18.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-24 16:48:39 )
Facebook Instagram Youtube
Իտալիայի կառավարության տվյալով մեկ օրում մահացել է 601 մարդ
Իտալիան շարունակում է գլխավորել ամենածանր վիճակում գտնվող երկրների ցանկը:

Կառավարության տվյալով մեկ օրում 601 մարդ է մահացել: Միտումը դրական է, քանի որ 2 օր առաջ մեկ օրում մոտ 800 մահ կար: Հիվանդանոցներից մեկում բժիշկը բարձրախոսով երկրի օրհներգն է հնչեցրել մարդկանց ոգին բարձր պահելու համար:

Վարակը շատ արագ տարածվում է Միացյալ Նահանգներում: Պաշտոնական տվյալով կա 35 հազար հաստատված դեպք, 400 մահ: Սպիտակ տանը ամենօրյա բրիֆինգի ժամանակ վարակի կանխարգելման շտաբի անդամը հայտարարել է, որ մի քանի օր առաջ ջերմել է: Դա լսելով Դոնալդ Թրամփը հեռացել է նրանից:

Իսպանիայում նույնպս վարակը մեծ թափ է հավաքում, այստեղ էլ կա 35 հազար դեպք, 2300 մահ: Մադրիդի ամենամեծ փակ սրահներից մեկը վերածում են ժամանակավոր հիվանդանոցի:

Արտասովոր իրադրություն է Ադրբեջանում: Այստեղ փողոցում ոստիկանները ստորացնում են մարդկանց՝ օգտվելով արտակարգ իրավիճակից:

Մեկուսացման համար առանձնացրել են թալիշներով բնակեցված Ջալիլաբադ շրջանը, որտեղ մարդկանց պահում են այնպիսի հակահիգիենիկ պայմաններում, որ մեկուսամուից Ադրբեջանում վախենում են ավելի շատ, քան վարակվելուց: Հաստատվել է 72 դեպք, 1 մահ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստեղծված իրավիճակում կոչ է արել դադարեցնել բոլոր պատերազմներն ու զինված հակամարտությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով այս պահին աշխարհում հաստատվել է 335 հազար դեպք, մոտ 15 հազար մարդ մահացել է: