Array ( [mr_id] => 91743 [mr_node] => 79386 [mr_media] => 79017 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79017 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79017.jpg [media_name] => Zoro Paretayin Nist.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 12:15:50 )
Facebook Instagram Youtube
Սահմանափակումները խստացվում են առանվազն մեկ շաբաթով
Վիճակագրությունն ու տվյալները հաշվի առնելով՝ Կառավարությունը խստացնում է միջոցառումները առնվազն 1 շաբաթով: Փաշինյանը հայտարարել է, որ այս ընթացքում քաղաքացիները պետք է ունենան անձնագիր և հստակ պատճառաբանություն, թե ուր են գնում:

Հայաստանի քաղաքացիներին հասցեագրված ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 249-ի: Նրանց մեծ մասը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում: Փաշինյանը հայտարարեց, որ վարակվածներից 30-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ: Նրանցից մեկի՝ 77-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: 4 պացիենտի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: 

Փաշինյանը հայտարարեց, որ վարակվածների շրջանում 65 տարեկանից բարձր 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր պացիենտ չկա։ Այս պահին կա 868 մեկուսացված: 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում։ Փաշինյանը հայտարարեց, որ վարակի տարածման երեք ուղղություններից երկուսի շրջանակը պարզել են, սակայն Երևանի արտադրամասի ամբողջ շրջանակը հնարավոր չի եղել պարզել: 

Հենց այս վիճակագրությունն ու տվյալները հաշվի առնելով՝ Կառավարությունը խստացնում է միջոցառումները առնվազն 1 շաբաթով: Փաշինյանը հայտարարեց, որ այս ընթացքում քաղաքացիները պետք է ունենան անձնագիր և հստակ պատճառաբանություն, թե ուր են գնում: 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսության խնդիրները լուծելու համար կառավարության նիստում կընդունվեն արդեն հայտարարված ծրագրերը: Նա գյուղացիներին կոչ արեց գարնանային աշխատանքները չընդհատել: Իսկ ինքնամեկուսացած քաղաքացիներին հորդորեց զբաղվել ինքնակրթությամբ: