Array ( [mr_id] => 91737 [mr_node] => 79390 [mr_media] => 79021 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79021 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79021.jpg [media_name] => Vitali Nasa Virusi Taracum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 12:50:13 )
Facebook Instagram Youtube
Վլոգերը փոշու միջոցով ցույց է տվել վարակի տարածումը
Մարկ Ռոբերը կոչ է անում. կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հետևել անձնական հիգիենային և պահպանել սոցիալական հեռավորություն:

Անզեն աչքով մանրէները տեսնել հնարավոր չէ, փոխարենը ՆԱՍԱ-ի նախկին աշխատակից ու հիմա վլոգեր Մարկ Ռոբերը կիրառում է լուսարձակող նյութի էֆեկտը և ցույց է տալիս, թե որքան արագ են տարածվում մանրէներն ու որքան երկար են դրանք մնում մարդու կամ առարկաների վրա: 

Փորձի սկզբում նա ձեռքերը պատեց է այդ նյութով, հետո ձեռքով բարևեց երեք աշակերտի: Օրվա վերջում ուլտրամանուշակագույն ճառագայթով նյութի հետքերը երևացին այն իրերի վրա, որոնց դիպչել էին երեխաները: Մանրէները տարածվել էին և պահպանվել մի քանի օր։ 

Նույնիսկ լվացվելուց հետո փոշին ամբողջությամբ չմաքրվեց երեխաների ձեռքերից: Ուլտրամանուշակագույն լույսի տակ դեռ երևում էին մնացորդները։ Պատճառն այն էր, որ լվացվելը տևել էր 20 վայրկյանից քիչ: 

Վլոգերի հաջորդ փորձն ընդգրկեց փոշու տարածման ավելի մեծ շրջանակ: Նա խնդրեց աշակերտներին սեղմել իր ձեռքը, այնուհետև բարևել համադասարանցիների: Փոշու տեսքով վարակը շղթայաբար անցավ 7 հոգու: Մարկ Ռոբերը կոչ է անում. կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հետևել անձնական հիգիենային և պահպանել սոցիալական հեռավորություն: