Array ( [mr_id] => 91738 [mr_node] => 79391 [mr_media] => 78854 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78854 [media_album] => 10 [media_path] => media/2020/03/78854.jpg [media_name] => AJ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-11 17:38:04 )
Facebook Instagram Youtube
ԱԺ-ում պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ
Հայտարարությունների համար հերթագրվել էր 24 պատգամավոր:

Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ աշխատանքները դադարեցրած ընկերությունների համար պետք է հայտարարել հարկային արձակուրդ և փոխհատուցել այդ ոլորտի աշխատողներին՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ կան որոշ վարկային կազմակերպություններ, որոնք ահաբեկում են իրենց վարկառուներին, և նշեց, որ այդ վերաբերմունքը չի մոռացվելու և չի ներվելու: Պատգամավորն անդրադարձավ բժիշկներին, որոնք 20 օր է տուն չեն գնում և պայքարում են վիրուսի դեմ:

Անի Սամսոնյանն էլ ահազանգեց, որ Էջմիածնում ՀԷՑ-ի աշխատակիցները հոսանքազրկում են բնակարանները: 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ կառավարությունը պետք է գոնե 2 ամսով աջակցի օրավարձով աշխատողներին ու սպառողական վարկ ունեցողներին: 

Էդմոն Մարուքյանը կառավարությանն առաջարկում է համաներել 27 տարին լրացած Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք չծառայելու պատճառով հետախուզման մեջ են և որևէ կերպ չեն կարող նախկին կարգավորումներով վճարելով անցնել հաշվառման, ստանալ անձնագիր և ապրել Հայաստանում: Պատգամավորի խոսքով՝ վերջին մի քանի համաներումները տարածվել են ավելի ծանր հանցագործություն կատարած անձանց վրա և բանակից խուսափելն, ըստ նրա, ավելի քիչ հանրային վտանգավորություն ունեցող հանցագործություն է:

Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ Շուշիի կոտորածի 100-րդ տարելիցին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունները՝ նախագահ Ալիևի գլխավորությամբ՝ այդ բնաջնջման քաղաքականության կրողն են, ինչի մասին փաստում են ատելության խոսք և պատերազմի սպառնալիք պարունակող բազմաթիվ ելույթները: Պատգամավորը կարևորեց միջազգային տարբեր հարթակներում ցույց տալ ադրբեջանական իշխանությունների՝ տասնամյակներ շարունակվող քսենոֆոբիկ գործունեության շարունակականությունը՝ արցախահայության համար անդառնալի հետևանքներով: 

Հայտարարությունների համար հերթագրվել էր 24 պատգամավոր: