Array ( [mr_id] => 91753 [mr_node] => 79394 [mr_media] => 79023 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79023 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79023.jpg [media_name] => 39505_08.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 14:29:41 )
Facebook Instagram Youtube
ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել varks.am վարկային կազմակերպության լիցենզիան
Տնտեսագետները բացատրում են, որ «Վարկս ԷՅ ԷՄ»-ը չուներ իրացվելիություն, կորցրել էր կապիտալը: Երկրի գլխավոր դրամատունը դատապարտում է՝ ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը:

Կենտրոնական բանկի խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» վարկային կազմակերպության լիցենզիան` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Տնտեսագետները բացատրում են, որ «Վարկս ԷՅ ԷՄ»-ը չուներ իրացվելիություն, կորցրել էր կապիտալը: Վարկայի կազմակերպության ՝ կապիտալի զգալի մասի կամ փողի կորցնելու դեպքում, ընկերությունը չի կարողանում կատարել իր պարտավորությունները: Կապիտալի էական նվազման դեպքում՝ ԿԲ-ն պարտավոր է այդտեղ որոշակի գործառույթներ իրականացնել, նույնիսկ լիցենզիան անվավաեր ճանաչել: 

«Վարկս ԷՅ ԷՄ»-ին լիցենզիայից զրկելու որոշմանը խորհրդարանում անդրադարձել են նաև պատգամավորները: 

ԿԲ հայտարարության մեջ նշվում է, որ «Վարկս ԷՅ ԷՄ»-ը վարկեր է տրամադրում իր հիմնադիրներից ներգրաված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ ավանդներ: Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով: Ֆինանսական ոլորտի մասնագետները Ժամը լրատվականին հայտնեցին, որ քաղաքացիները, որոնք այդ կազմակերպությունից վարկ են վերցրել, պետք է կատարեն իրենց վարկային պարտավորությունը: 

«Վարկս ԷՅ ԷՄ»-ն էլ տարբեր ֆինանսական ֆինանսական շուկաներից փոխառություններ է վերցրել: Ստեղծվող լուծարային հանձնաժողովը կորոշի քաղաքացիների վարկային պորտֆելները ֆինանսական տարբեր ինստիտուտների վաճառելու խնդիրը: Լիցենզիայից զրկվելուց հետո «Վարկս ԷՅ ԷՄ»-ը իրավունք չունի վարկեր տրամադրել:

Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել: Երկրի գլխավոր դրամատունը դատապարտում է՝ ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը: 

Կենտրոնական Բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթները: