Array ( [mr_id] => 91781 [mr_node] => 79396 [mr_media] => 79025 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79025 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79025.jpg [media_name] => 65499.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 14:55:12 )
Facebook Instagram Youtube
Covid - 19. Միջմարզային և Երևանին կապող հանրային տրանսպորտը չի գործում՝ ազատ տեղաշարժի սահմանափակման շրջանակում
Ոստիկանության գործունեությունը կարգավորվում է պարետի որոշումներով:

Պարետի որոշումից մի քանի րոպե անց մարզպետները իրենց ֆեյսբուքյան էջով տեղեկացրին՝ դադարեցվում է միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը: Այլընտրանքը՝ սեփական մեքենաներով տեղաշարժն է, կամ՝ տաքսիով: Մարզերի բնակիչները հենց գրառումների տակ սկսեցին բողոքել՝ ինչպես ամեն օր տաքսիով գնան աշխատանքի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը Ազգային ժողովի ամբիոնից դիմեց կառավարությանը: Միքայել Մելքումյանի խոսքով՝ միակ լուծումը Երևանում աշխատողների նույնականացումն է:

Մելքումյանն ասել է, արդեն խոսել է փոխվարչապետի հետ: Խնդրին անդրադարձել է նաև Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարը: Էդմոն Մարուքյանը պնդում է, որ չկա հստակ տեղեկություն, թե ինչպես են այս ժամանակահատվածում ապրելու օրավարձով վարձատրվող անձինք։ Ըստ Մարուքյանի՝ միակ լուծումը պետության օգնությունն է:

Համայնքի բնակիչները խնդիրներ տեսնում էին նաև համայնքից համայնք տեղափոխվելու առումով: Արարատի մարզի մարզպետի օգնականի խոսքով՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները ունեն մեքենաներ, կարող են տեղաշարժվել:

Ոստիկանության պետի տեղակալը ասուլիսին անդրադարձավ միջմարզային տրանսպորտի դադարեցման խնդրին, ու նշեց, որ ոստիկանության գործունեությունը կարգավորվում է պարետի որոշումներով: